04.06.2019|
02:42
Օպտիմալացված տարբեր նախարարությունների մի շարք աշխատակիցներ այս օրերին գլուխ պահելով են աշխատում: Նախարարությունների միավորումից հետո պատկան մարմիններից որևէ մեկը նրանց հստակ չի ասում՝ ով է մնում, ով է գնում, որ վարչությունից քանի մարդ է կրճատում և այլն: